Գլխավոր


ԿԱՐԴԱՑԵՔ ՆՈՐ ՀԱՄԱՐՈՒՄ

 

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ֆեսկուկ

ՍՈՆԱ ՎԱՆ Բանաստեղծություններ 

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Բանաստեղծական «խաղ»`լուրջ թեմաներով 

ՆԻԶԱՐ ԿԱԲԲԱՆԻ Մեր դամասկոսյան տունը 

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ֆրանսիական նամականի 

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Վերջին կնճիռը 

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ Բանաստեղծություններ 

ԹՈՒՄԱՍ ՏՐԱՆՍԹՐՅՈՄԵՐ Նոբելյան...

ՍՈՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Հասարակությունը փակագծերի մեջ, կամ... (Հասարակություն) 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՕՀԱՆՅԱՆ Քուն 

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Բանաստեղծություններ 

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ Նոթատետրերից 

ՍՈՖԻ ՄԻՐԶՈՅԱՆ Ամենաթանկ դեղը 

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ Բանաստեղծություններ 

ԺԱՆ ԲՐԸՆ Արդի առասպելներ և արարչագործություն 

ՍԱՄՎԵԼ Ա. ՇԱՀԻՆՅԱՆ Անհեթեթ հեքիաթ Կարմիր Ցուլի մասին 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՅԱՋՅԱՆ Կերպարվեստ

 


Կարող եք ձեռք բերոլ Press stend-ի կրպակներից
ինչպես նաև "Նարցիս"-ի գրասենյակից
հեռ. 58-03-15
 Մեր հասցեն` Թումանյան 10/34
Էլ փոստ` This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
                                                                                                  

 
Անգլիական կայսրությունը ձեռքի ափով կնոջ մարմինը շոյելու և ճանաչելու պես, աշխարհի մայրցամաքները և օվկիանոսները շոյեց. ադամանդի ճշգրիտ մաքրությունը և աննշան գունափոխումը ճանաչեց, հնդկացուն և հաբեշին ճանաչեց, ճանաչեց անթիվ ազգերի և այդ ամենքի արհեստներն ու մյուս գործերը իմացավ։ Այս ամենը՝ ներառյալ մեկ ունցիա մետաղականի արևերես ելած արկածախնդիր ոսկեփայլը և Կարիբյան ավազանի մարմարի գունափոխուն հաճությունները, իր բանաստեղծի զգայատուփի մեջ տեղադրեց։
Ռուսական տարածքներում կատարվող հազարաշարան, դարս առ դարս փոփոխությունների մեկ օրը՝ իր ոճիր ու պատիժով, դեպքերի բազմաշերտ հաջորդականությամբ, ապագայի համար դեռ նոր ծիլ տվող գաղափարի՝ հոգու թե աշխարհային հեղափոխության սերմով և արդեն ժողովելու հասած բերքի տտիպով թե հացահամով, բոյարի տան հինգ հայաստանաչափ տարածքի տնտեսվարական կառավարմամբ՝ մեր երևութական, առօրեական կյանքի քանի տասնամյակը կկազմեր։
Սակայն մենք էլ գրականություն ունեցանք՝ մեկ Նարեկացիով և Թումանյանի մեկ տասնյակ քառյակներով գրական սանդղաշարի բարձրակետային արժեքում ոչ պակաս, քան Շեքսպիրի և Տոլստոյի հայրենիքները:
Պահպանենք և սնենք հոգևոր-կայսերական մեր գենը՝ հաջորդին փոխանցելու համար...
 

Գործադիր տնօրեն,
Գլխավոր խմբագիր Վահան Վարդանյան 



   
- Մենք հենց սկզբից ենք հրաժարվում ամսագիրը հսկողի դերից: Սա մեր գործը հեշտացնում է: Ամսագրային նյութերի առումով միակ պատասխանատուն գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանն է` գրական մի քանի մրցանակների տեր բանաստեղծ, առողջ, թարմ մտածողությամբ, որի խոսքը ոգևորության պահերին ստեղծագործական հարահոսի է նման: Նա շատ բան ունի ասելու: Հույս ունենք, որ նա ճիշտ խմբագրակազմ կընտրի և իր շուրջը կհամախմբի ստեղծագործ ու ամսագրի ճակատագրով մտահոգ մարդկանց:
 
 
Նուբար Ջանոյան
         
Ինչո՞ւ «Նարցիս» ...


 
Ս. Վ. - Իր առողջ դրսևորման մեջ արվեստագետը մշտապես հակված է իր ներքին հայելուն և մեզ մատուցում է հենց այն արտացոլքը, որին անպայման ինքը առաջինը պիտի սիրահարված լինի: Եթե ոչ` ինչպե՞ս կհամարձակվի այն մատուցել հազարներին: Սա Նարցիսի ցանկալի մեկնաբանությունն է, որն ամրակայված է շատերի մոտ, թեպետ կան նաև այս երևույթի չափազանցված արտահայտությունները: Տեսակետը, թե մարդը առասպելի Նարցիսի պես անկարող է արձագանքել մեկ այլ մարդու կամ սիրել մեկ ուրիշի, ամուլ է, և այդպես մտածողին կարելի է կարեկցել միայն: Սա հոգեբանական բարդույթ է, որը համամարդկային է ու վերժամանակային: Պարզ, բայց անվերջանալի թեմա, որը չի վրիպել ոչ մի մեծ արվեստագետի, փիլիսոփայի աչքից: Բազում գործեր կան թե՛ կերպարվեստում, թե՛ գրականության և թե՛ երաժշտության մեջ: Սրանով զբաղվում են նաև հոգեբույժները, հոգեբանները և հավատում, որ լավ հոգեթերապիայի միջոցով կարելի է մասամբ ապաքինել կրկնակի մենությունից տառապող հիվանդագին Նարցիսին (մեկը մեզ տրվում է ժառանգաբար): Ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվեց հինգ րոպեում: Մինչ այդ հարյուրավոր վերնագրերի հետ մտել էի անկողին և առավոտյան արթնացել արդեն ձանձրացած: Այսպիսի բնավորություն ունեմ: Նարցիսը ծնվեց պահի մեջ, ինձ հետ անցավ գիշերի միջով և առավոտյան արթնացավ ինձնից առաջ: Հասկացա անմիջապես` ինքն է: Խմբագրությունը դիմադրեց, բայց ես պնդեցի` ելնելով տնօրենի իմ իրավունքից: Հետագայում սրտապնդվեցի նաև ինձ համար կարևոր մարդկանց հանկարծակի ոգևորությունից` մի պահ մտածելուց հետո: Իսկ Վարուժան Վարդանյանը, որի արվեստն ու մտածողության երանգը ինձ համար թանկ են ու հոգեհարազատ, հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ մի քանի րոպեում` հընթացս, իր ծնկի վրա ստացավ ամսագրի լոգոն, որն իր մեջ կկրի այդ պահի հոգևոր եղբայրության թրթիռը:
Գրական բարձր ճաշակ: Բնատուր զգայական շնորհ: Խոսքի կուլտուրա: Գրողի և մտավորականի հստակ կեցվածք: Պատասխանատվության զգացում` հանդեպ իր արտաբերած բառը: Թվացյալ խաղաղ բնույթի մեջ ծայրահեղորեն ոգևորվելու հատկություն: Լավը, կարևորն անմիջապես նկարագրելու և իր վերաբերմունքն արտահայտելու մղում: Սրանք շատ եմ կարևորում նորընծա ամսագրի կայացման համար:
Հիմնադիր Սոնա Վան

 








Copyright © 2009 NARCIS - HANDES. All Rights Reserved..